Մեր պատմությունը

ՇԵՄՔ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017թ., 2018թ.-ին ընկերությանը սահմանված կարգով տրամադրվել է համապատասխան թիվ 16844 լիցենզիան՝ քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն: Գործունեության 6 տարվա ընթացքում, մեր ընկերությունը հետազննել է մոտ 1000 շենքեր, շինություններ, պատմամշակույթային հուշարձաններ և այլ կառույցներ ու տրամադրել է դրանց տեխնիկական վիճակների, վերականգնման և վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ եզրակացություններ:  

Քաղաքացիական և արդյունաբերական շենքեր

  1. ՀՀ Տավուշի մարզի, Իջևան քաղաքի հյուրանոց
  2. Երևանի, Հերացի փող. թիվ 2/1 հասցեում գտնվող ՀԱՊԿ Ակադեմիայի շենք
  3. Երևանի, Անտառային փողոց թիվ 11/4 հասցեում գտնվող Շ. Ազնավուրի տուն-թանգարան
  4. Երևանի Մ. Մելքոնյան փողոցի թիվ 46; 48 և 50 շենքեր
  5. ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենք
  6. և այլն


Պատմամշակույթային հուշարձան կառույցներ

  1. Երերույքի տաճար
  2.  Արցախի Գանձասար վանական համալիր
  3. Գեղարդի Սբ. Կաթողիկե եկեղեցի
  4. Արագածոտնի մարզի Դաշտադեմ ամրոց
  5. Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցի
  6. Լոռու մարզի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանք
  7. և այլն

ՄԵՐ ԹԻՄԸ

Մեր թիմը կաջակցի գտնել Ձեզ հուզող հարցերի պատասխանները 

ՍԱՄՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Տնօրեն

ՍԻՄԱՎՈՐՅԱՆ ՍԵՐԳԵՅ

Առաջատար ճարտարագետ

Շենքերի և կառուցվածքների

          սեյսմակայունության փորձագետ


ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՂԱՍԻ

Ճարտարագետ Փորձագետ

Մեր Ուժեղ Կողմերը

Երկար Տարիների Փորձ

Ճշտապահություն

Մասնագիտական Հմտություն

Պատվիրատուների Գոհունակություն

Պորտֆոլիո

Ստորև ներկայացված են մեր կողմից կատարաված որոշ աշխատանքներ

01

Իջևանի հյուրանոցը վերակառուցումից առաջ և հետո

Հյուրանոցի շենքը կառուցվել է 1970-ական թվականներին: 2019թ. շենքը մեր կողմից ուսումնասիրվել է և տրվել է համապատասխան եզրակացություն՝ այն վերակառուցելու համար անհրաժեշտ միջոցառումներով և լուծումներով: Ներկայումս շենքը վերակառուցված է և շահագործվում է ըստ նշանակության:

02

Իսակովի 11

Տվյալ շենքը կառուցվել է 2010-ական թվականներին: 2020թ. այն ուսումնասիրվել է մեր կողմից և տրվել է համապատասխան եզրակացություն վերջինիս տեխնիկական վիճակի վերաբերյալ: Հետազննության ժամանակահատվածում շենքի շին-մոնտաժային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված էին ու ընթացքի մեջ էին ներքին և արտաքին հարդարման ու բարեկարգման աշխատանքները:

03

Մոնթե Մելքոնյան 46;48 և 50

Վերը նշված հասցեներով շենքերն իրենցից ներկայացնում են միջինից փոքր թեքությամբ տեղանքի հարթեցված հատվածների վրա տեղակապված բազմահարկ բնակելի կառույցներ, որոնք իրականացվել են  2019-2021թթ. սահմանված կարգով համաձայնեցված  և  փոփոխված նախագծերով: Շենքերը բաղկացած են 18 վերգետնյա և մեկական ավտոհանգրվանային հարկաբաժիններից: Վերջիններս մեր կողմից ուսումնասիրվել են 2022թ. և տրվել է համապատասխան եզրակացություն դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ, ուսումնսիրության ժամանակահատվածում ավարտված էին հիմնակմախքի շինմոնտաժային աշխատանքները և ընթացքի մեջ էին  ներքին հարդարման, ինժեներական համակարգերի տեղադրման ու բարեկարգման աշխատանքները:

04

Դաշտադեմի ամրոց

Վերը նշված ամրոցը կառուցվել է 7-10-րդ դարերում, դեռևս ուրարտական թագավորության ժամանակներից գոյություն ունեցող ամրոցի տեղում: Այն տեղակապված է միջինից փոքր թեքությամբ բլրալանջի վերին դարավանդի վրա:

Ամրոցն իր գոյության տարբեր ժամանակահատվածներում՝ ընդհուպ մինչև 18-րդ դարասկիզբ, վերակառուցվել ու լրակառուցվել է տարբեր տիրապետողների կողմից: Այն մեր կողմից ուսումնասիրվել է 2022թ. և տրվել է համապատասխան եզրակացություն արտաքին պարսպապատի ներքին տարածքի կառույցների տեխնիկական վիճակի և վերականգնման հնարավորության վերաբերյալ: 

05

Բարձրաքաշի վանական համալիր

Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիս-արևելյան կողմում գտնվող Սաղուձորում, նրա արևմտյան անտառապատ ձորալանջի դարավանդային տեղանքի վրա: Համալիրի բոլոր կառույցները թվագրվում են X-XIII դարերին: Մեր կողմից 2021թ. առավել հանգամանորեն զննվել են միմյանց հարակից երկու եկեղեցիները և գավիթը:

06

Երերույքի տաճար

Տաճարը գտնվում է Ախուրյանի կիրճի արևելյան ափի սարահարթի վրա, Անիպեմզա գյուղի հարևանությամբ:

Ըստ գոյություն ունեցող աղբյուրների, այն կառուցվել է վաղ քրիստոնեական շրջանում՝ IV-V դարերում, նախկինում գոյություն ունեցած հեթանոսական մեհյանի տեղում:

Տաճարը պատկանում է եռանավ բազիլիկների տիպին և իր չափերով, ծավալատարածական լուծումներով ու ճարտարապետական հորինվածքով, բացառիկ է նմանատիպ կառույցների մեջ:

Այն մեր կողմից ուսումնասիրվել է 2021թ. և տրվել է համապատասխան եզրակացություն  կառույցի տեխնիկական վիճակի և վերականգնման հնարավորության վերաբերյալ: 

ԻՋԵՎԱՆԻ ՀՅՈՒՐԱՆՈՑ

Հյուրանոցի շենքը կառուցվել է 1970-ական թվականներին: 2019թ. շենքը մեր կողմից ուսումնասիրվել է և տրվել է համապատասխան եզրակացություն՝ այն վերակառուցելու համար անհրաժեշտ միջոցառումներով և լուծումներով: Ներկայումս շենքը վերակառուցված է և շահագործվում է ըստ նշանակության:

ԱԴՄԻՐԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11

Տվյալ շենքը կառուցվել է 2010-ական թվականներին: 2020թ. այն ուսումնասիրվել է մեր կողմից և տրվել է համապատասխան եզրակացություն վերջինիս տեխնիկական վիճակի վերաբերյալ: Հետազննության ժամանակահատվածում շենքի շին-մոնտաժային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված էին ու ընթացքի մեջ էին ներքին և արտաքին հարդարման ու բարեկարգման աշխատանքները:

Երևանի  Մոնթե Մելքոնյան փողոցի №46, №48 և №50 շենքեր

Վերը նշված հասցեներով շենքերն իրենցից ներկայացնում են միջինից փոքր թեքությամբ տեղանքի հարթեցված հատվածների վրա տեղակապված բազմահարկ բնակելի կառույցներ, որոնք իրականացվել են  2019-2021թթ. սահմանված կարգով համաձայնեցված  և  փոփոխված նախագծերով: Շենքերը բաղկացած են 18 վերգետնյա և մեկական ավտոհանգրվանային հարկաբաժիններից: Վերջիններս մեր կողմից ուսումնասիրվել են 2022թ. և տրվել է համապատասխան եզրակացություն դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ, ուսումնսիրության ժամանակահատվածում ավարտված էին հիմնակմախքի շինմոնտաժային աշխատանքները և ընթացքի մեջ էին  ներքին հարդարման, ինժեներական համակարգերի տեղադրման ու բարեկարգման աշխատանքները:

ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑ

Վերը նշված ամրոցը կառուցվել է 7-10-րդ դարերում, դեռևս ուրարտական թագավորության ժամանակներից գոյություն ունեցող ամրոցի տեղում: Այն տեղակապված է միջինից փոքր թեքությամբ բլրալանջի վերին դարավանդի վրա:

Ամրոցն իր գոյության տարբեր ժամանակահատվածներում՝ ընդհուպ մինչև 18-րդ դարասկիզբ, վերակառուցվել ու լրակառուցվել է տարբեր տիրապետողների կողմից: Այն մեր կողմից ուսումնասիրվել է 2022թ. և տրվել է համապատասխան եզրակացություն արտաքին պարսպապատի ներքին տարածքի կառույցների տեխնիկական վիճակի և վերականգնման հնարավորության վերաբերյալ: 

ԲԱՐՁՐԱՔԱՇ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիս-արևելյան կողմում գտնվող Սաղուձորում, նրա արևմտյան անտառապատ ձորալանջի դարավանդային տեղանքի վրա: Համալիրի բոլոր կառույցները թվագրվում են X-XIII դարերին: Մեր կողմից 2021թ. առավել հանգամանորեն զննվել են միմյանց հարակից երկու եկեղեցիները և գավիթը:

ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐ

Տաճարը գտնվում է Ախուրյանի կիրճի արևելյան ափի սարահարթի վրա, Անիպեմզա գյուղի հարևանությամբ:

Ըստ գոյություն ունեցող աղբյուրների, այն կառուցվել է վաղ քրիստոնեական շրջանում՝ IV-V դարերում, նախկինում գոյություն ունեցած հեթանոսական մեհյանի տեղում:

Տաճարը պատկանում է եռանավ բազիլիկների տիպին և իր չափերով, ծավալատարածական լուծումներով ու ճարտարապետական հորինվածքով, բացառիկ է նմանատիպ կառույցների մեջ:

Այն մեր կողմից ուսումնասիրվել է 2021թ. և տրվել է համապատասխան եզրակացություն  կառույցի տեխնիկական վիճակի և վերականգնման հնարավորության վերաբերյալ: 

Կապ Մեզ Հետ

Մեր Հասցեն   

Ք. Երևան 0014, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան,

Ա. Ահարոնյան փողոց 3/3



Հեռ. +37493454901

           +37493889316


shemq17@gmail.com


  •